ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Նիկոլ Փաշինյանի և ջերմուկցիների հանդիպումը հարթ չանցավ

Նիկոլ Փաշինյանի և ջերմուկցիների հանդիպումը հարթ չանցավ
12.03.2020 | 14:33

Ջերմուկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քաղաքացիներն ուրախ տրամադրությամբ չդիմավորեցին: Նրանք դժգոհեցին, որ չնայած վտանգներին՝ Փաշինյանը դեմ չէ Ամուլսարի հանքի շահագործմանը: Փաշինյանը նշեց, եթե պարզվի, որ բնապահպանական այնպիսի վտանգներ կան, որոնք կառավարելի չեն, հանքը չի աշխատի, եթե՝ ոչ, ուրեմն պետք է շահագործվի:

«Մենք չենք թողելու», - ասաց Ջերմուկի պահապաններից մեկը, Փաշինյանն էլ արձագանքեց. «Չեք թողելու՝ մի թողեք, ձեր ցավն էլ տանենք: Չեք թողում էլի, ինչ ասեմ»: Փաշինյանն ընդգծեց՝ կարծիք կազմելու համար իրեն մասնագիտական եզրակացություն է անհրաժեշտ:
Երբ Փաշինյանը սկսեց խոսել փորձաքննության մասին, Ջերմուկի պահապաններից մեկն ասաց. «Ձեր տունը հեռու ա պարոն Փաշինյան, դրա համար տենց ա»:
«Եթե դուք իրոք մտածում եք, որ ես տենց մարդ եմ, որ մտածում եմ՝ «իմ տունը հեռու ա, թող ջերմուկցու տունը քանդվի», խի՞ եք իմ հետ խոսում, ընդհանրապես խի՞ եք թողում մտնեմ ձեր քաղաք, եթե դուք մտածում եք, որ ես էդ ընկալման մարդ եմ, ինձ բարև տալ չարժի ընդհանրապես», - ասաց նա: Ջերմուկիցներից մեկն էլ ասաց, թեև Փաշինայնն անընդհատ ասում է, որ տարիներ առաջ էլ Ջերմուկում շենքերի փոխարեն եղել են ծառեր, բայց դրանք հատել ու տեղը շենքեր են կառուցել, մինչդեռ մետաղական հանքը և շինարարական փոշին չեն կարող համեմատել դրա հետ:


Ջերմուկի պահապանները նաև բողոքեցին, որ իրենց հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչեցնում ու ասում, որ իրենց փող են տալիս ճանապարհներ փակելու համար, մինչդեռ այդպես չէ: Ջերմուկի պահապաններն ու Փաշինյանն այդպես էլ համաձայնության չեկան: Ջերմուկիցները սկսեցին բողոքել, իսկ Փաշինյանը հեռացավ:

Դիտվել է՝ 475

Մեկնաբանություններ